English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Գլխավոր
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, հիմնադրվելով 2002 թվականի նոյեմբերին, իր գործունեությունը ծավալեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման, զարգացման, առկա բնակչության հիմնավորման ուղղությամբ:

Ստեղծվեցին նոր բնակավայրեր, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման միջոցով  սահմանամերձ, մեկուսացած պատերազմական գոտիներում մի շարք համայնքներ մի փոքր ավելի ամրապնդվեցին:

2004 թվականից սկսած «Երկիր» միությունը ձեռնամուխ եղավ Արցախի սահմանամերձ տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների հետազոտման, պեղման եւ բացահայտման ուղղությամբ աշխատանքնեի իրականացմանը:

2002-ից առ 2005 թվականը «Երկիր» միության գործունեության ընթացքում մենք գնալով ավելի ու ավելի էինք համակվում հայ ժողովրդի համար ծառացած սարսափելի վտանգի գիտակցությամբ, որն է` ժողովրդագրական համաղետը:

Հիմնախնդրի լուծման հիմնական բանալին մեր կողմից համարվեց ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ:

2005 թվականին մենք մշակեցինք «Դեպի Արարատ»  հայրենադարձության ազգային ծրագիր եւ Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի նախագիծ եւ առայսօր հետեւողական ջանքեր ենք գործադրում սփյուռքյան կազմակերպություններին, բայց նաեւ, եւ ամենաառաջնային կերպով` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին մղել դեպի հայրենադարձության ծրագրի գործնական իրականացումը:

Ժողովրդագրական սպառնալիքները առավել ակնառու դարձնելու եւ հայրենի պետությունների ու սփյուռքյան  գիտակցությունն արթնացնելու համար, բայց նաեւ գործնական ծրագրեր հուշելու նպատակով` 2006 թվականից «Երկիր» միությունը սկսեց հրատարակել «Եզերք» հանդեսը եւ նրան կից մատենաշարը:

Գիտակցելով, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից դուրս Հայկական բարձրավանդակի տարածքներում, մասնավորապես` Ջավախքում ապրող հայությունը նույնպես հայտնվել է արտագաղթի եւ հայրենալքության գործընթացներում, ինչը հետեւանք է ոչ այնքան սոցիալ-տնտեսական թերզարգացվածության, այլ նրանց որպես ազգային փոքրամասնություն իրավունքերի ոտնահարման, «Երկիր» միությունը 2006 թվայկանից սկսած միջազգային ատյաններում պայքարում է վիրահայության իրավունքների (լեզվի, խղճի ազատության, իշխանության մարմիններում բավարար ներկայացվածության  եւ այլն) պաշտպանության ուղղությամբ:

2008 թվականի սկզբին «Երկիր» միությունը հաստատում է իր գործունեության գլխավոր նպատակը` աշխարհասփյուռ հայ ժողովրդի կենտրոնացումը Հայրենիքում եւ նրա շուրջ: Նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ դիրքը, երկրի պատմա-քաղաքական ծանր ժառանգությունը, եւ նամանավանդ, 21-րդ դարի մեծագույն մարտահրավեր հանդիսացող համաշխարհայնացումը, «Երկիր» միությունը գտնում է, որ միայն ժողովրդագրական անդունդից դուրս գալու ճանապարհով մենք հնարավորություն կստանանք համարժեք կերպով դիմագրավելու մեզ սպառնացող մարտահրավերներին, հնարավորություն կստանանք ստեղծելու կայուն երաշխիքներ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյատեւման եւ զարգացման համար:

«Երկիր» միության ծրագրերի աշխարհագրությունը
 


Նորություններ
ՖՀԿՀԽ-ը դատապարտում է Վաշաձեի սուտը

Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը: 
more
Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
more


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին
more
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին:
more
Չախալյանի դատավճիռը թողնվել է անփոփոխ

«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:

Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ:
more
Կարդալ բոլոր նորությունները